Իրանը ցուցադրել է ԱՄՆ օբյեկտներին հասցված հարվածների հետևանքները

Իրանական լրատվամիջոցները հրապարակել են արբանյակային լուսանկարներ, որոնք, ըստ նրանց պնդման, ցույց են տալիս Բահրեյնում և Հորդանանում ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ իրականացված իրանական հարվածների հետևանքները։

Հաղորդվում է, որ Հորդանանում ավերվել է Թագավոր Ֆեյսալի անվան ավիաբազայում տեղակայված ամերիկյան ուժերի շտաբը։ Բացի այդ, տեղեկություններ կան Բահրեյնում օժանդակ կայանի ավերման մասին, որտեղ, իրանական կողմի տվյալներով, տեղակայված էին ամերիկյան C2 տվյալների մշակման կենտրոնը և ռազմական արհեստական բանականության համակարգերը։