Շանհայում անցկացվող մաթեմատիկայի օլիմպիադայում հայ աշակերտները 5 մեդալ են նվաճել

Չինաստանի Շանհայ քաղաքում ավարտին է մոտենում Մաթեմատիկայի 67-րդ Միջազգային Օլիմպիադան։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Գուրգեն Ասատրյանը տեղեկացնում է, որ  ՀՀ թիմի 6 մասնակիցներից 5-ը ստացել են մեդալներ – 1 արծաթե և 4 բրոնզե։

Հայկ Մանուկյան – արծաթե մեդալ, Քվանտ վարժարան

Արսեն Մակարյան – բրոնզե մեդալ, Ֆիզմաթ դպրոց

Տիգրան Հախեյան – բրոնզե մեդալ, Քվանտ վարժարան

Սարգիս Առաքելյան – բրոնզե մեդալ, Ֆիզմաթ դպրոց

Արեն Գրիգորյան – բրոնզե մեդալ, Քվանտ վարժարան

Արման Ասատրյան – գովասանագիր, Ֆիզմաթ դպրոց։