Շանհայում անցկացվող մաթեմատիկայի օլիմպիադայում հայ աշակերտները 5 մեդալ են նվաճել
Չինաստանի Շանհայ քաղաքում ավարտին է մոտենում Մաթեմատիկայի 67-րդ Միջազգային Օլիմպիադան։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Գուրգեն Ասատրյանը տեղեկացնում է, որ ՀՀ թիմի 6 մասնակիցներից 5-ը ստացել են մեդալներ – 1 արծաթե և 4 բրոնզե։
Հայկ Մանուկյան – արծաթե մեդալ, Քվանտ վարժարան
Արսեն Մակարյան – բրոնզե մեդալ, Ֆիզմաթ դպրոց
Տիգրան Հախեյան – բրոնզե մեդալ, Քվանտ վարժարան
Սարգիս Առաքելյան – բրոնզե մեդալ, Ֆիզմաթ դպրոց
Արեն Գրիգորյան – բրոնզե մեդալ, Քվանտ վարժարան
Արման Ասատրյան – գովասանագիր, Ֆիզմաթ դպրոց։

