Դեսպանը Կոնգրեսի անդամին է ներկայացրել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջից:

«Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները, համագործակցության հիմնական ուղղությունները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ ընդգծելով Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը»,- գրել է նա։