Հայազգի օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել․
«Շնորհավորում ենք հայազգի օծանելիքագործ, Dior օծանելիքի շարքի ստեղծագործական տնօրեն և Maison Francis Kurkdjian-ի հիմնադիր Ֆրանսիս Քուրքջյանին՝ Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներից մեկին՝ Պատվո լեգեոնի ասպետի կոչմանն արժանանալու կապակցությամբ:

Նա պարգևատրվել է օծանելիքի արվեստում իր բացառիկ ներդրման և ֆրանսիական մշակույթը միջազգային մակարդակում ներկայացնելու համար։

Մաղթում ենք Ֆրանսիս Քուրքջյանին նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ իր ոգեշնչող գործունեության մեջ»։