Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամը նշանադրվել է բրիտանահայ Էլեոնոր Էքսերջյանի հետ

Նոր թագավորական հարսանիք կլինի. Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ, արքայադուստր Մարգարետի թոռ և թագավոր Չարլզ III-ի ծոռ Սամուել (Սեմ) Չատտոն նշանադրվել է հայազգի նկարչուհի Էլեոնոր Էքսերջյանի հետ։

Սեմը ուրախալի լուրը հայտնել է իր Ինստագրամում՝ գրելով. «Ես իսկապես ուրախ եմ հայտնել, որ Էլլին և ես նշանադրվել ենք։ Մենք երջանկության գագաթին ենք, ավելին չի լինում։ Ես ամուսնության առաջարկ արեցի իմ պատրաստած ճենապակյա մատանով»։

tatler.com-ը գրում է, որ թագավոր Չարլզ III-տեղեկացվել է լուրի մասին և «շատ ուրախ է»։

Զույգը հանդիպում է 2021 թվականից։ Արդեն լուրեր են շրջանառվում, որ հարսանիքը հնարավոր է կայանա 2027 թվականի գարնանը։ 

Սեմն ու Էլեոնորը Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ են։ 

Աբստրակտ նկարչուհի Էլեոնորի աշխատանքների մեծ մասը ոգեշնչված է հայկական սփյուռքով և պահվում է բազմաթիվ մասնավոր հավաքածուներում, այդ թվում՝ Լոնդոնի Redfern պատկերասրահում:

Էլեոնոր Էքսերջյանը ծնվել է ականավոր արվեստագետների ընտանիքում։ Նա հայտնի արվեստի պատմաբան, պրոֆեսոր Դավիթ Էքսերջյանի դուստրն է։ Դավիթ Էքսերջյանը Լեսթերի համալսարանի արվեստի և կինոյի պատմության վաստակավոր պրոֆեսոր է։

Էլեոնորի պապը գնդապետ Նուբար Մարտին Էքսերջյանն էր, որի ընտանիքը Օսմանյան կայսրության ազդեցիկ հարուստ հայերի դասից է։ Գնդապետ Էքսերջյանը Գալուստ Գյուլբենկյանի կողմից հիմնադրված Իրաքի նավթային ընկերության գործադիր տնօրենն էր։

Էլեոնորի մայրը Սյուզան Մուրն է, որը Financial Times-ի արվեստի քննադատն է։