«Արմեն Դուլյան» առաջին մրցանակի հանձնման արարողությունը՝ հուլիսի 17-ին

Հարգելի՛ գործընկերներ

Այս տարվա մայիսի 26-ին՝ երջանկահիշատակ լրագրող-հրապարակախոս Արմեն Դուլյանի ծննդյան օրը, ճանաչված լրագրող, հրապարակախոս, «Առավոտ» օրաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին շնորհվեց «Արմեն Դուլյան» առաջին մրցանակը՝ իր երկարամյա ստեղծագործական սկզբունքային գործունեության, ազնիվ ու անկողմնակալ լրագրությանը դավանելու, մարդկային որակների, գործընկերներին ու լրագրողների երիտասարդ սերնդին արժեհամակարգ փոխանցելու, հրապարակախոսական ուրույն ձեռագիր ունենալու գնահատելի որակների համար:

Մրցանակը շնորհվել է Հայաստանի ժուռնալիստների միության և մրցութային հանձնաժողովի կողմից՝ «Արմեն Դուլյան» մրցանակաբաշխության քվեարկության արդյունքների ամփոփման արդյունքում:

«Արմեն Դուլյան» մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա հուլիսի 17-ին՝ ժամը 18:30-ին, Երևանի «IBIS» հյուրանոցում (հասցեն՝ Հյուսիսային պողոտա, 5/1):

Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ ևս մեկ անգամ արժանին մատուցելու Արմեն Դուլյանի հիշատակին և Արամ Աբրահամյանի լրագրողական տաղանդին:

Այս միջոցառումը նաև լավ առիթ է՝ միմյանց հետ շփվելու, մտքեր փոխանակելու համար:

Սիրով՝ 

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ՝ Սաթիկ Սեյրանյան