Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Իրանական Քեշմ կղզում և Հորմուզի նեղուցում պայթյունների ձայներ են լսվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 14-ին հայտնել է «Ֆարս» լրատվական գործակալությունը։

«Մոտավորապես ժամը 18:45-ին Քեշմ կղզում մի քանի պայթյունի ձայն է լսվել», -հայտնել է գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր Իրանի մի քանի քաղաքում պայթյունների մասին։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։