Քաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մաhացել. «Այո, ասում են` էներգետիկներ օգտագործել է»

«Հրապարակ»-ի տեղեկություններով, երեկ Արտաշատի Քաղցրաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել. 13-ամյա աղջիկը, որը ակտիվորեն զբաղվում էր ֆուտբոլով, մահացել է։ Գյուղում լուրեր են պտտվում, որ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել անչափահասը, ինչի հետևանքով էլ մահ է գրանցվել։

Քաղցրաշենի վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանը հաստատեց տեղեկությունը. «Ջերմել է, հիվանդանոց են տեղափոխել, գլխի հետ կապված թարախային պրոցեսներ են եղել։ Այո, ասում են` էներգետիկներ օգտագործել է..Շատ ակտիվ երեխա էր, ֆուտբոլային ակումբներից էին արդեն իրեն կանչել։ Մեծ ցավ է սա համայնքի համար»։