Ինչպես կանխել ջրազրկումը շոգ եղանակին
Շոգ եղանակին օրգանիզմը մարմնի ջերմաստիճանը կարգավորելու համար քրտնարտադրության միջոցով ավելի շատ հեղուկ է կորցնում: Եթե այդ կորցված հեղուկը ժամանակին չի լրացվում, կարող է զարգանալ ջրազրկում: Այս ռիսկն առավել բարձր է երեխաների, տարեցների, հղիների, ինչպես նաև քրոնիկհիվանդություններ ունեցող անձանց շրջանում։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից խորհուրդներ են տալիս՝ ինչպե՞ս կանխել ջրազրկումը․
- Խմեք բավարար քանակությամբ ջուր օրվա ընթացքում՝ նույնիսկ եթե ծարավ չեք զգում։
- Նախընտրեք ջրով հարուստ մթերքներ, օրինակ՝ ձմերուկ, սեխ, վարունգ, լոլիկ և այլ թարմ մրգեր ու բանջարեղեն։
- Հնարավորության դեպքում խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 11:00-17:00-ն։
- Կրեք թեթև, բաց գույնի հագուստ և գլխարկ, իսկ դրսում գտնվելիս հնարավորության դեպքում մնացեք ստվերում։
- Սահմանափակեք ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունը օրվա ամենաշոգ ժամերին։
- Սահմանափակեք ալկոհոլային և շաքարով հարուստ ըմպելիքների օգտագործումը, քանի որ դրանք կարող են նպաստել հեղուկի կորստին։
Ինչպե՞ս ճանաչել ջրազրկումը
- Ուժեղ ծարավ
- Բերանի չորություն
- Գլխացավ կամ գլխապտույտ
- Թուլություն
- Մուգ գույնի և քիչ քանակությամբ մեզ
Շոգ օրերին ջուրը ոչ միայն հագեցնում է ծարավը, այլև օգնում է պահպանել օրգանիզմի բնականոն աշխատանքը և կանխել առողջական խնդիրները։

