Իրանը 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանի «Ազրակ» ռազմաբազայի վրա
Իրանը հուլիսի 9-ին 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանի «Ազրակ» ռազմաբազայի վրա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) համապատասխան հայտարարությունը ներկայացրել են Իրանի պետական լրատվամիջոցները։
Հորդանանի պետական լրատվական գործակալությունը նույն օրն ավելի վաղ հայտարարել էր, որ ոչնչացրել է Իրանի արձակած 8 հրթիռներ։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
ԻՀՊԿ-ն զգուշացրել է նաև, որ տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաները օրինական թիրախ կդառնան, եթե ամերիկացիների հարձակումը Իրանի վրա կրկնվի։

