Ստամբուլում Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վնասել են գերեզմաններ ու աղբյուրը
Հուլիսի 7-8-ի գիշերային ժամերին անհայտ անձը մուտք է գործել Բաղլարբասի թաղամասի գերեզմանատուն և վնասել 6 գերեզման և աղբյուրը։ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության հաղորդմամբ, այս մասին հայտնել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Սկյուտար շրջանի Սուրբ Կարապետ եկեղեցու թաղային խորհուրդը։
Նշվում է, որ դեպքը խորապես մտահոգել է համայնքի անդամներին։ Թաղային խորհուրդը դիմել է պատկան մարմիններին, որոնք քայլեր են ձեռնարկել անձի ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու համար։
Պատրիարքությունը դատապարտում է հայկական համայնքի սրբազան արժեքների և գերեզմանների դեմ գործած հարձակումը։

