Ինչպես կարող է լուծվել անկլավների հարցը ըստ Փաշինյանի

Որևէ անկլավի կամ էքսկլավի տարածքը անկլավային կամ էքսկլավային կարգավիճակով մնում է այն երկրի տարածքում, որին դե յուրե պատկանում է, կամ մենք պայմանավորվում ենք և, օրինակ, համարժեք տարածքները սահմանի երկայնքով համարժեք տարածությամբ, այսպես ասած, փռում ենք, կամ կոնկրետ տեղանքներով իրականացնում ենք փոփոխություններ։ Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի դրամի և անձնագրի քարտեզներում Արծվաշենը որպես անկլավ արձանագրված է։ Սա շատ կարևոր նրբություն է և կարծում է՝ մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք»,- ասել է նա։