ԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը»

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։

Կողմերը քննարկել են քաղաքական և տնտեսական համագործակցության հեռանկարները, էներգետիկ անվտանգության հարցերը, Միջին միջանցքի զարգացումը, տարածաշրջանային կապակցվածության ամրապնդումը, ինչպես նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։