Ռուսաստանը երբեք չի սկսի Երրորդ համաշխարհային պատերшզմը, այլ միջոցներ կձեռնարկի իր սեփական անվտանգության համար․ Պեսկով

Ռուսաստանը երբեք չի սկսի Երրորդ համաշխարհային պատերազմը, այլ միջոցներ կձեռնարկի իր սեփական անվտանգության համար, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը պատրաստ է միջուկային զենք օգտագործել միայն այն դեպքում, եթե իր գոյությունը սպառնալիքի տակ լինի։

Կիևի և Արևմուտքի Ռուսաստանին սպառնալու քաղաքականությունը ստիպում է ռուսական ուժերին սահմանին ստեղծել բուֆերային գոտի։

Ռուսաստանը և Եվրոպան, ի վերջո, կսկսեն երկխոսություն. հակառակ դեպքում անհնար կլինի ստեղծել անվտանգության ճարտարապետություն մայրցամաքում։

Պատերազմը կավարտվի հաջորդ օրը, եթե Զելենսկին պատասխանատու որոշում կայացնի։

Զելենսկին իշխանության եկավ՝ խոստանալով դադարեցնել պատերազմը։ Նա դեռ կարող է կատարել այդ խոստումը՝ պատասխանատու որոշումներ կայացնելով։

Զելենսկին պետք է դուրս բերի Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի շրջաններից և օրինականորեն ճանաչի տեղում ստեղծված իրական իրավիճակը»,-նշել է նա։