Ծառուկյանն ունեցել է բոլոր տեսակի թույլտվությունները, կենդանիների պահման պայմանները համապատասխանեցված են եղել նորմերին
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն անդրադարձել է նախօրեին Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից կենդանիների տեղափոխմանն ու այդ առնչությամբ ՔԿ-ի տարածած հաղորդագրությանը։
Նրա գնահատմամբ՝ հաղորդագրության մեջ տեղ գտած ձևակերպումը, թե «առգրավվել են կենդանիներ»՝ խնդրահարույց է։ «Ինչ մնում է մնացյալին, ցանկացած մարդ ունի նախասիրություն և սահմանված կարգով որևէ մեկին արգելված չէ թույլատրելի կարգով որս իրականացնել»,-ասաց նա ընդգծելով, որ այդ կենդանիների համար լավագույն պայմաններն են ապահովված եղել։
«Բոլոր տեսակի կենդանիների համար առկա են եղել բոլոր տեսակի թույլտվությունները, վայրը, պայմանները համապատասխանեցված են եղել նորմերին»։

