Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

Քննչական գործողությունների ընթացքում Երևանի քաղաքապետարանի առաջարկով մասնավոր առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի։

Կենդանիները կգտնվեն մասնագետների հսկողության և խնամքի ներքո: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։