Փաստաբան Վահան Հովհաննիսյանը դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակից

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված փաստաբան Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի վերաբերյալ դիմում է ներկայացրել ԿԸՀ։

«Այսօր ինքնաբացարկի վերաբերյալ դիմում եմ ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով ինձ հանել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից։

Այսուհետ շարունակելու եմ զբաղվել իրավապաշտպանական, փաստաբանական գործունեությամբ, որի կարիքը Հայաստանում շատ է լինելու։

Ամենակալ Տեր մեր Հիսուս Քրիստոսը թող պահապան լինի մեր ազգին»,- գրել է Վահան  Հովհաննիսյանը։