Իրանն արգելել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեի հրաժեշտի արարողությանը

Իրանի գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությանը արդեն ժամանել է ավելի քան 50 երկրների պաշտոնական պատվիրակություն։

Նրանք են՝ Տաջիկստանի և Իրաքի նախագահները, Իրաքի խորհրդարանի ղեկավարը, Թուրքմենստանի պատվիրակությունը, Վրաստանի նախագահը և Պակիստանի վարչապետը։

Միջոցառմանը մասնակցում են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Թուրքիայի փոխնախագահը և այլ պաշտոնյաներ։

Ընդհանուր առմամբ, եկել են հիմնականում այն երկրները, որոնք համարվում են Իրանին բարեկամ կամ չեզոք երկրներ։ Հայտարարել են այդ երկրի ԱԳՆ-ից։

Թեհրանը նաև հայտարարել է, որ եվրոպական երկրներին չեն հրավիրել, ինչպես նաև այն պետություններին, որոնք, իրենց գնահատմամբ, ուղղակի կամ անուղղակի աջակցել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններին Իրանի դեմ։