Տեսա՞ք ինչ արեցին թուրքի լամուկ Նիկոլ հայադավը և իր իշխանական ոհմակը. 2

Սկիզբը՝ այստեղ

 

Մտեք սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն ու կտեսնեք, թե ս. թ. հունիս ամսից անապահովության (սոցիալական) նպաստից անակնկալ զրկված արդեն նախկին նպաստառուների ինչ ահագնացող բողոք է, ինչ անեծք ու հայհոյանք Նիկոլ հայադավի և իր իշխանական ոհմակի (չարախմբի) հասցեին: Ոչ պաշտոնական ու նախնական տեղեկության համաձայն, թոշակների բարձրացման հետևանքով միայն Գյումրիում 720 ընտանիք զրկվել է անապահովության նպաստից:

Ինչպես արդեն նշել ենք նախորդիվ, Նիկոլը, նիկոլենք 10 000 դրամով բարձրացրեցին կենսաթոշակները, բայց բազմահազար մարդկանց, ընտանիքների զրկեցին 20 000 դրամ անապահովության նպաստից: Եվ սա կոչվում է սոցիալական և իրավական պետություն… Այո՛, Հայաստանի սահմանադրական կարգը Նիկոլի և իր ոհմակի կողմից տապալված է, քանի որ այս կերպ վարվող պետությունը չի կարող համարվել սոցիալական, այն ՀԱԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ է, մինչդեռ Հայաստանի Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը նաև սոցիալական և իրավական պետություն է:

Որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ կենսաթոշակների բարձրացումը եղել է ընտրակաշառք, այսօր որևէ մեկը չի կարող հիմնավոր կերպով ժխտել, ինչպես չի կարող ժխտել այն փաստը, որ կենսաթոշակի 10 000 դրամով բարձրացման հետևանքով 20 000 դրամ և ավելի նպաստից զրկված ընտանիքները կենսաթոշակի բարձրացումից ոչ թե շահել, այլ ճիշտ հակառակը՝ լրջորեն տուժել են:

Նիկոլը, Նիկոլի իշխանության ներկայացուցիչները և Նիկոլի զոմբիները միայն մերկապարանոց կերպով կարող են հայտարարել, որ իշխանության տվյալ քայլը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրակաշառք չի եղել հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ՝ «Քեմալական պայմանագիր») կուսակցության: Մինչդեռ Նիկոլի և իր ոհմակի կողմից կենսաթոշակների բարձրացմամբ բազմահազար անձանց, ընտանիքների նպաստից զրկելու փաստով ու դրա հետ կապված մանրամասներով հիմնավորվում է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ կենսաթոշակների բարձրացումը եղել է ընտրակաշառք:

Երբ Նիկոլը, նիկոլենք կենսաթոշակառուների թոշակը կառավարության 2026թ. մարտի 5-ի որոշմամբ նվազագույն կենսաթոշակի չափը (36 000 դրամ) և աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը (24 000 դրամ) ապրիլի 1-ից 10 000 դրամով բարձրացնում էին ու հասցնում համապատասխանաբար 46 000 և 34 000 դրամի, չէին կարող չիմանալ, որ դրանով մինչ այդ նպաստ ստացող բազմահազար ընտանիքների զրկում են դրա կրկնապատիկի չափ և թերևս նաև ավելի անապահովության նպաստից: Ուղղակի բացառված է, որ այս մասին չիմանային, բայց իմանալով հանդերձ, գնացել են այդ քայլին:

Վերը նշված փաստը թեև հակասոցիալական, արգահատելի և մերժելի, սակայն կատարվածի սոսկ միայն մի կողմն է: Մյուսով հիմնավորվում է, որ աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք հանդիսացող հիմնական կենսաթոշակի չափը և դրանով իսկ աշխատանքային կենսաթոշակի չափը 10 000 դրամով բարձրացնելով, բազմահազար կենսաթոշակառուների և նրանց ընտանիքի անդամ հանդիսացող ընտրողների յուրօրինակ կերպով (Նիկոլի ձևով) տրվել է ընտրակաշառք, քանի որ եթե ապրիլի 1-ից կենսաթոշակների բարձրացումն ընտրակաշառք չլիներ, ապա կենսաթոշակների բարձրացման հետևանքով նույն ամսից անապահովության նպաստ ստանալու իրավունքից զրկված ընտանիքներին անապահովության նպաստի վճարումը պետք է դադարեցվեր:

Սակայն անապահովության նպաստների տրամադրումն ապրիլին ու նույնիսկ մայիսին միտումնավոր չի դադարեցվել, շարունակվել է, այն փաստացի դադարեցվել է միայն հունիսից, հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո, քանի որ եթե նպաստների տրամադրումն ապրիլից կամ մայիսից դադարեցվեր, ապա կենսաթոշակների բարձրացումը շատ մարդկանց դրականորեն չէր կողմնորոշի հօգուտ Նիկոլի, նրա իշխանության և ՔՊ-ի, այլ ճիշտ հակառակը՝ Նիկոլի և նրա իշխանական ոհմակի հանդեպ մեծ դժգոհություն կհարուցեր անապահովության նպաստից զրկված բազմահազար ընտանիքների, ինչպես նաև ընտրող հանդիսացող նրանց հարազատների թեկուզ մի մասի շրջանում:

Նախապես նշենք, որ վերոշարադրյալի կապակցությամբ մեզ հայտնի է, թե Նիկոլը կան իր իշխանության ներկայացուցիչներն ինչ անհեթեթ պատճառաբանություն են ներկայացնելու, և սպասում ենք դրան, որ ջախջախենք այդ պատճառաբանությունը:

Հաջորդ փաստարկը, որ կենսաթոշակների բարձրացումը եղել է ընտրակաշառք. Կառավարության ս. թ. մարտի 5-ի նիստում կենսաթոշակների բարձրացումը հիմնավորվել է նրանով, որ «ՀՀ Կառավարության ծրագրի 4.6-րդ մասի համաձայն, պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնելու համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին» (ընդգծումը՝ մերը): Ինչպես ակնհայտ է վերոշարադրյալից, պետական կենսաթոշակների, այդ թվում նաև աշխատանքային կենսաթոշակների չափերը կառավարության ծրագրի 4.6-րդ մասի համաձայն, պետք է բարձրացվեին մինչև 2026 թվականը, սակայն դրանք բարձրացվել են 2026 թվականին, ընդ որում, ոչ թե նույնիսկ 2026թ. հունվարի 1-ից, այլ միայն ապրիլի 1-ից, այսինքն՝ խորհրդարանական ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ:

Թեման դեռ սպառված չէ, հնարավոր է, որ դրան անդրադառնանք նաև մեկ այլ հրապարակմամբ:

 

Արթուր Հովհաննիսյան