Տեսա՞ք ինչ արեցին թուրքի լամուկ Նիկոլ հայադավը և իր իշխանական ոհմակը

10 000 դրամով բարձրացրեցին կենսաթոշակները, բայց բազմահազար մարդկանց, ընտանիքների զրկեցին 20 000 դրամ անապահովության (սոցիալական) նպաստներից: Եվ սա կոչվում է սոցիալական և իրավական պետություն… Հայաստանի սահմանադրական կարգը Նիկոլի և իր ոհմակի (չարախմբի) կողմից տապալված է:

Որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ կենսաթոշակների բարձրացումը եղել է ընտրակաշառք, հիմնավորվում է նաև Նիկոլի և իր ոհմակի կողմից կենսաթոշակների բարձրացմամբ բազմահազար անձանց, ընտանիքների նպաստից զրկելու փաստով ու դրա հետ կապված մանրամասներով: Այս ամենին առաջիկայում դեռ հանգամանորեն կանդրադառնանք, իսկ այժմ…

Եթե Հայաստանի «իրավապահ» համակարգում եղանակ որոշողները երկակի ստանդարտներով առաջնորդվող քաղաքական պոռնիկները չլինեին, ապա Հայաստանի վարչապետի պաշտոնը զավթած, իշխանության ուզուրպատոր, սահմանադրական կարգը տապալած, պետական դավաճան, իսկ ընտրություններից առաջ պետական միջոցները և իշխանական լծակներն օգտագործելով ողջ Հայաստանով մեկ ընտրակաշառք բաժանած Նիկոլ հայադավը վաղուց պետք է արդեն ձերբակալված ու կալանավորված լիներ:

Բայց այսօր քանի որ Նիկոլը և «իրավապահ» ու դատական համակարգի իր կամակատարներն անպատիժ են մնում, իրենք են տարբեր անձանց նկատմամբ շինծու քրեական վարույթներ հարուցում, ձերբակալում, կալանավորում, մեղադրանքներ ներկայացնում ընտրակաշառք բաժանելու համար:

Դեռ ս. թ. մարտի սկզբին էր պարզ, որ Նիկոլը և իր իշխանական ոհմակը հենց այնպես չէ, որ որոշել են ապրիլի 1-ից 10 000 դրամով բարձրացնել կենսաթոշակառուների թոշակները, և որ դա ընտրակաշառք է հօգուտ երկրում իշխանական լծակներին տիրապետող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ՝ «Քեմալական պայմանագիր») կուսակցության, հօգուտ Նիկոլի:

Նիկոլ հայադավի «իրավապահները», սակայն, կատարվածում հանցանք չտեսան, դա չհամարեցին ընտրակաշառք և անտեսեցին, որ փաստերը պետք է գնահատել իրենց համակցության մեջ, ինչպես իրենք են շատ սիրում օգտագործել այդ արտահայտությունը և հաճախ օգտագործում են սրան ու նրանք մեղադրանք առաջադրելիս: Բայց այս դեպքում, իհարկե, այդպես չվարվեցին՝ աչքերը փակելով նաև այն փաստի նկատմամբ, որ տնտեսական խայտառակ վիճակում գտնվող ու միլիարդավոր դոլարների արտաքին պարտքեր կուտակած Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից համեմատաբար կարճ ժամանակ առաջ կառավարության որոշմամբ մեկ էլ հանկարծ 2026թ. հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ մտցվեց 1 մլն 6000 մարդու համար:

Նիկոլ հայադավի «իրավապահներն» իրենց աչքերը փակեցին և անտեսեցին նաև այն փաստը, որ խորհրդարանական ընտրություններից ընդամենը 11 օր առաջ՝ մայիսի 27-ին, կառավարության նիստին ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արփինե Սարգսյանի կողմից ներկայացվել է Նիկոլի մտահղացած  և իր կողմից իբր հանրային հարցման դրված մյուս ընտրակաշառքը՝ վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելի փոփոխության մասին կառավարության որոշման նախագիծը, որով առաջին անգամ վարորդական իրավունքից զրկված անձը 1 տարի անց կարող է ստանալ այն՝ առանց քննությունների և 50 000 դրամ վճարելով: Ինչո՞ւ…

Ո՞ւմ հայտնի չէ, որ վարորդին վարորդական իրավունքից 1 տարի ժամկետով զրկում են միայն ծանր, լուրջ իրավախախտումների, հիմնականում ոչ սթափ (ալկոհոլ օգտագործած) վիճակում մեքենա վարելու համար, ինչը հանրային մեծ վտանգ է ներկայացնում: Ո՞վ է Նիկոլին, ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցնողին, թեկուզ կառավարությանը կամ որևէ այլ մարմնի իրավունք տվել հանրային անվտանգության հաշվին լավություն անել 2020թ. հունվարի 1-ից մինչև 2026թ. մայիսի 1-ը վարորդական իրավունքից առաջին անգամ զրկված բազմահազար անձանց (միայն 2025թ. վարորդական իրավունքից զրկվել է 5435 մարդ) ցանկացած պատճառաբանությամբ, առավել ևս՝ նրանց սիրաշահելու, հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին հոգուտ ՔՊ-ի նրանց քվեները ստանալու նպատակով:

Բա «իրավապահ» համակարգի քաղաքական պոռնիկների գլխում հարց չառաջացա՞վ, թե կառավարության հիշյալ որոշման նախագիծը, եթե այն նույնիսկ ճիշտ է, ինչո՞ւ, ի՞նչ տրամաբանությամբ, պատճառաբանությամբ է Նիկոլ հայադավի ֆեյսբուքյան էջում և կառավարության նիստում ներկայացվել ընտրություններից հաշվված օրեր առաջ, և ոչ թե ընտրություններից հետո…

Բա «իրավապահ» համակարգի քաղաքական պոռնիկների գլխում հարց չառաջացա՞վ, թե կառավարության որոշմամբ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ինչո՞ւ ուժի մեջ մտցվեց ոչ թե 2025թ. հունվարի կամ հուլիսի 1-ից, այլ 2026թ. հունվարի 1-ից, Հայաստանը 1 կամ կես տարում այդքան հարստացե՞լ էր… Ինչո՞ւ նշված համակարգն ուժի մտցնելու մասին հայտարարվեց և այն ուժի մեջ մտցվեց խորհրդարանական ընտրություններից համեմատաբար կարճ ժամանակ առաջ, և ոչ թե դրանից հետո:

Բա «իրավապահ» համակարգի քաղաքական պոռնիկների գլխում հարց չառաջացա՞վ, թե կենսաթոշակները, ծերության նպաստները, հաշմանդամության թոշակները (և ոչ միայն…) ինչո՞ւ, ի՞նչ տրամաբանությամբ, պատճառաբանությամբ են բարձրացվել ընտրություններից շուրջ 2 ամիս առաջ (ընդ որում, այն դեպքում, երբ այդ ամենի համար անհրաժեշտ ծախսը պետական բյուջեով նախատեսված չէր), և ոչ թե ընտրություններից հետո, և ինչո՞ւ նշված բարձրացումը հնարավոր չէր և այն չի կատարվել, ասենք, 2025թ. 1-ին կամ 2-րդ կիսամյակում, կամ 2026թ. հունվարի 1-ից: Ֆինանսական այդ ի՞նչ հսկայական մուտքեր են եղել բյուջե կամ համապատասխան հաշվեհամարին 2026թ. հունվարի 1-ից 2026թ. ապրիլի 1-ը ժամանակահատվածում, որ հնարավոր են դարձրել մարդկանց եկամուտների վերոնշյալ բարձրացումը, իսկ եթե համապատասխան ֆինանսական միջոցները եղել են նաև մինչ այդ, ապա ինչո՞ւ կենսաթոշակների, ծերության նպաստների, հաշմանդամության թոշակների (և ոչ միայն…) բարձրացումը մինչ այդ չի կատարվել:

Սրանք հարցեր են, որոնց Նիկոլը և իր իշխանական ոհմակը չեն կարողանալու պատասխանել և հիմնավորել իրենց որոշումները: Սրանք հարցեր են, որոնք առաջիկայում համապատասխաններին ներկայացվելու են նաև պաշտոնապես, և որոնց պատասխանները տալուց չի հաջողվելու խուսափել (տեսնենք ինչ են բստրելու, հետո գիտենք ինչ կանենք): Սրանք հարցեր են, որոնք ընդդիմությունը, եթե ՍԴ-ում ոչ թե ձևական, այլ իրական պայքար է ծավալում, պարտավոր է տալ համապատասխաններին, ինչպես նաև դրանցով հիմնավորել Նիկոլի և իր իշխանական ոհմակի կողմից միլիոնից ավելի ընտրողների ընտրակաշառք բաժանած լինելու հանգամանքը:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան