Էդիկ Մալոյանին ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար․ Նարեկ Կարապետյան

Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականն է՝ Էդիկ Մալոյանը: 

Մարտական Խաչ 1-ին աստիճան: 

2020 թ Պատերազմից հետո սահմանազատման ժամանակ, երբ ադրբեջանցի հրամանատարը անհարգալից է վարվում մեր զինվորի նկատմամբ, Մալոյանը բոլորի ներկայությամբ ծեծում է ադրբեջանցի հրամանատարին որի համար հայ հրամանատարության կողմից հեռացվում է բանակից: 

Այսօր նրան ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար: 

Հպարտ եմ որ այսպիսի տղաներ են մեր կողքին, մենք էլ կլինենք իրենց կողքին: 

 Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից