«Ուրսուլա, դու չարիք ես»․ բողոքի ակցիա կառավարության դիմաց (լուսանկարներ)
Մինչ կառավարությունում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հանդիպում էր Նիկոլ Փաշինյանի հետ, շենքի դիմացի մայթին քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով քաղբանտարկյալների ազատ արձակում։
Մարդիկ այստեղ են եկել ՔԿՀ-ներում, տնային կալանքներում գտնվող սրբազանների, քաղաքական-հասարակական գործիչների լուսանկարներով՝ հիշեցնելով, որ նրանք բանտարկված են իրենց քաղաքական հայացքների, ազատ խոսքի համար։




