«Իմնեմնիմի»-ն վերադառնում է Նարեկի և Վազգենի մասնակցությամբ՝ միայն Patreon-ում
Հունիսի 26-ին դատարանը որոշում է կայացրել փոփոխել վարչական հսկողության պայմանները և թույլատրել «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին գործունեություն իրականացնել միայն Patreon համակարգում՝ պահպանելով մյուս, այդ թվում՝ հրապարակային խոսքի սահմանափակումները։ Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր սպասում էին Նարեկի և Վազգենի վերադարձին «Իմնեմնիմի» փոդքասթում, այժմ ունեն բացառիկ հնարավորություն դիտելու թողարկումները Patreon-ում։
Սա աջակցություն է ազատ խոսքին, մեր թիմին, աշխատանքին և այն մարդկանց, ովքեր շարունակել են պայքարել խոսքի իրավունքի համար սահմանափակումների պայմաններում։ Եթե ուզում եք՝
- դիտել «Իմնեմնիմի»-ի նոր թողարկումները Նարեկի և Վազգենի մասնակցությամբ,
- լինել առաջիններից փակ և բացառիկ կոնտենտը դիտողների շարքում
- աջակցություն ցուցաբերել փոդքասթին,
- կանգնել ազատ խոսքի կողքին, միացե՛ք մեր Patreon համակարգին։

