Սերդար Քըլըչը խոսել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի մասին

Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության ռազմավարական վերլուծությունների վարչության ղեկավար Բիլգայ Դումանի մոդերատորությամբ անցկացվել է «Առանցք․ Հայաստան» ծրագիրը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: 

Ծրագրի բանախոսը եղել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Քննարկվել են Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի տարածաշրջանային և գլոբալ ազդեցությունները։
 
Քըլըչը գնահատել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունները, երկու երկրների միջև կարգավորման գործընթացը, ինչպես նաև հարաբերությունների երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարթությունները։ Ծրագրի ավարտից հետո նա նաև պատասխանել է ներկաների հարցերին։