ԱՄՆ-ը ծրագրում է 700 միլիոն դոլարի կnրծանիչների շարժիչներ մատակարարել Թուրքիային. Reuters
Ամերիկյան վարչակազմը ծրագրում է նախաձեռնել Թուրքիային 700 միլիոն դոլար արժողությամբ կործանիչների շարժիչների մատակարարման գործարք: Այս մասին Կոնգրեսին ուղղված համապատասխան ծանուցմանը հղումով հայտնել է Reuters գործակալությունը:
Ըստ նրա տվյալների՝ խոսքը մի քանի տասնյակ շարժիչների մասին է: Այժմ օրենսդիր մարմինը 15 օր ժամանակ ունի, որպեսզի, այս ծրագրերի հետ անհամաձայնության դեպքում, արգելափակի գործարքը:
Ինչպես նշում է Reuters-ը, շարժիչների մատակարարումը կարևոր քայլ կլինի Անկարայի ուղղությամբ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին, որը տեղի կունենա այնտեղ հուլիսի սկզբին:
Խոսքը General Electric-ի շարժիչների մասին է, որոնք նախատեսված են Թուրքիայի կողմից մշակվող հինգերորդ սերնդի Kaan կործանիչների համար. դրանք թուրքական այլընտրանքն են ամերիկյան F-35 կործանիչներին այն բանից հետո, երբ Անկարան հեռացվեց այդ ծրագրից:

