Համոզեք ինձ, խնդրեմ, որ «Բոլորին Դեմ Եմ» կուսակցությունը ռուսական «Против Всех»-ից թխած նիկոլական պրոյեկտ չէր
Բոլորին շնորհակալություն բուռն բանավեճի համար, մանավանդ «Բոլորին Դեմ Եմ» կուսակցության անդամներին ու նրանց հետևորդներին։ Ես իմ եզրակացություններն արեցի, որոնցից ամենակարևորն այն էր, թե ինչքան անլուրջ է հայկական քաղաքական միջավայրը…
Հ.Գ. որպես վերջաբան.
«Признаки того, что вы — непризнанный гений: 1. Вы гений, 2. Вас не признают»։ եթե ուզում եք, որ Ձեզ լուրջ ընկալեն, դուրս եկեք նեղացած ու չհասկացված հանճարների կերպարից։
2018-ին Քսենիա Սոբչակը բացեց «Против Всех» կուսակցությունն ու մասնակցեց նախագահական ընտրություններին՝ որպես ալտերնատիվ ընդդիմադիր ուժ, իսկ իրականում տարավ ու փոշիացրեց ընդդիմության ձայները։ Ինչպես գիտեք, ՌԴ-ում ընդդիմություն այսօր չկա, իսկ ամենխոշոր ընդդիմադիր ուժի 1ին դեմքը՝ Նավալնին, մահացավ բանտում…
Քսենիա Սոբչակը մինչև այսօր ոչ միայն иноагент չի, այլև շարունակում է իր անհոգ կյանքը ՌԴ-ում, իսկ նրա ամուսինը՝ Բոգոմոլովը, թատրոններում և ԲՈՒՀ-երում բազմաթիվ պաշտոններ է զբաղեցնում։
Համոզեք ինձ, խնդրեմ, որ «Բոլորին Դեմ Եմ» կուսակցությունը ռուսական «Против Всех»-ից թխած ն@կոլական պրոյեկտ չէր:
Արփինե Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը

