Հայաստանը կսկսի գործարկել երրորդ երկրներից սոխի անմաքս ներմուծման քվոտա

Հայաստանը կսկսի գործարկել Եվրասիական տնտեսական միությունից դուրս՝ երրորդ երկրներից սոխի անմաքս արտահանման քվոտա։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։

Մինչև 5 հազար տոննա ընդհանուր ծավալով ներմուծման համար մաքսատուրքեր չեն գանձվի։ Այս կարգավորումը կգործարկվի մինչև հունիսի 30-ը գրանցված ներմուծման վրա: