Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է 2026 թվականի դրամաշնորհային մրցույթի արդյունքները։
Մրցույթին այս տարի մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 85 կազմակերպություն՝ գիտակրթական, մշակութային, սոցիալ-տնտեսական և առողջապահական ոլորտներում դրական ու տեսանելի փոփոխություններ իրականացնելու նպատակով։
Մրցույթի ամփոփման արդյունքում աջակցություն կտրամադրվի հինգ կազմակերպության.
«Զենիթ» ակադեմիա կրթական հիմնադրամ
«ՀԱԻՖՆ 4 ԼԱԲ» Հետազոտական և կրթական ՀԿ
«Ճախրուկ» հատուկ կարիքներ ունեցող անձանց աջակցող ՀԿ
«Հայ-Հայ» կրթական ՀԿ
Կայուն զարգացման հայկական հիմնադրամ
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:

