ՔՊ-ն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահ է ընտրելու
«ԱԺ նախագահի ընտրությունների հետ կապված ես իմ մոտեցումները չեմ արտահայտի՝ էլի նույն նկատառումով, որովհետև ՔՊ-ում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ որոշում է կայացվելու առաջադրված թեկնածուներից, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է մեկը, և ով որ կլինի, նրա մասին կլինի հանրային իրազեկում»,-ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ կառավարության կազմում փոփոխություններ չի նախատեսում։
«Գործադիրի այլ մակարդակներում փոփոխություններ կլինեն»,- ասաց նա։

