Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանում այսօր՝ հունիսի 23-ին, տեղական ժամանակով 08:07-ին երկրաշարժ է տեղի ունեցել։ Դրա մասին հաղորդում է Sova News-ը՝ հղում անելով Երկրի մասին գիտությունների ինստիտուտին և Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խոնչիորի գյուղում՝ Ամբրոլաուրի քաղաքից 7 կիլոմետր հեռավորության վրա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4,4։