Իսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու

Իսրայելին անհրաժեշտ է ազատվել սպառազինության ոլորտում ԱՄՆ-ից ունեցած կախվածությունից և ստեղծել սեփական անկախ սպառազինության արտադրություն։ Նման հայտարարությամբ հանդես է եկել հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես ցանկանում եմ անկախություն սպառազինության ոլորտում։ Ես խորապես գնահատում եմ մեր ամերիկացի ընկերների աջակցությունը, բայց մեզ անհրաժեշտ է ազատվել կախվածությունից և ստեղծել սեփական անկախ սպառազինության արտադրություն։ Մենք պետք է արտադրենք մեր սեփական զենքը», – ասել է Նեթանյահուն Հորդանան գետի արևմտյան ափում կուրսանտների հետ հանդիպման ժամանակ։