Զեղծարարական նոր ու շատ վտանգավոր ալիք․ Իդրամի զգուշացումը
Զեղծարարական նոր ու շատ վտանգավոր ալիք ենք գտել։ Այս անգամ նրանք զանգում են աշխարհի տարբեր անկյուններից՝ Ֆրանսիայից, Բելառուսից, Չիլիից, և այլն։
Թե ինչ են խոսում, էական չէ․ զանգին պատասխանելը, պարզվում է, լրիվ հերիք է։ Զանգի ընթացքում նրանք գողանում են անձնական տվյալներդ քո հեռախոսից, իսկ հեռախոսիդ ավտոմատ կերպով անջատվել-միանալուց հետո պարզում ես, որ ամբողջ պարունակությունը ջնջվել է։
Ի՞նչ անել՝ նույնը, ինչ կասկածելի հղումների դեպքում։ Կասկածելի հղումներով չենք անցնում, իսկ կասկածելի զանգերին չենք պատասխանում։ Եթե տվյալ երկրից որևէ զանգի չես սպասում, ուրեմն ամենայն հավանականությամբ գործ ունես զեղծարարի հետ։ Անջատիր զանգը կամ դիր անձայն ռեժիմի վրա, թող երկար սպասի ու տանջվի։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։

