Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի՝ պահանջել ապացույց

Վարչական դատարանը՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ վիճարկելով ԿԸՀ հունիսի 17-ի որոշումը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության մասին։

Վարչական դատարանը վարույթ է ընդունել հայցը և ԿԸՀ-ից որպես ապացույց պահանջել N 262-Ա որոշման կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը ողջ ծավալով, ինչպես նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 17.06.2026 թվականի արտահերթ նիստի ձայնագրությունները։ Դատարանը որպես երրորդ անձ է ներգրավել ՀՀ գլխավոր դատախազությանը։

Դատական նիստը նշանակվել է հունիսի 24-ին՝ ժամը 10:00-ին։

Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել՝ 22 տարի առաջ կառավարության որոշումը վավերացնելու վերաբերյալ գործով։ Մասնավորապես, խոսքը 2004թ կատարված մի գործարքի մասին է, որը վավերացրել է ՀՀ կառավարությունը, որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, տարիներ անց, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն որևէ պաշտոն չէր զբաղեցնում, նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, տվյալ ընկերությունում բաժնեմաս է գնել՝ բավականին մեծ գումար վճարելով։ Այժմ դա փորձում են ինչ-որ կերպ կապել 2004թ գործարքի հետ։ Խոսքը «Մաստեր կլաս» թենիսի տարածքի մասին է` «Օրանժ ֆիտնես» ակումբի հարևանությամբ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում