Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում
Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ուղևորատար ինքնաթիռը, որը տագնապի ազդանշան էր տվել, վայրէջք է կատարել Մախաչկալայում։
Հիշեցնենք, որ Boeing ինքնաթիռը Շիրակից մեկնել է Մոսկվայի ժամանակով ժամը 11:24-ին: Դաղստանի վրայով թռիչքի սկսվելուց ընդամենը մեկ ժամ անց նա տագնապի ազդանշան է տվել և իջել է 3000 մետր բարձրության վրա: Այս մասին են վկայել Flightradar-ի տվյալները։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, «Պոբեդա» ավիաընկերությունը ավելի ուշ հայտնել է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում։

