Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքների օբյեկտներին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով հունիսի 18-ին Ռուսաստանի մայրաքաղաքի վրա իրականացված զանգվածային հարձակումը:
«Մեր զինված ուժերի հասցրած հարվածների արդյունքների մասին նկարահանումները տպավորիչ են։ Այդ հարվածները կշարունակվեն», – ասել է Պեսկովը լրագրողներին։

