Ավտովթարից մահացել է «Միսիս Եվրոպա 2022» մրցույթում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը

Քիչ առաջ 168.am-ը տեղեկացավ, որ ավտովթարի հետևանքով մահացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, հադրութցի Վերա Սաֆարյանը։

Մրցույթում հաղթելուց հետո, դեռևս 2022 թվականին Վերան հյուրընկալվել էր 168TV-ի տաղավարում, որտեղ խոսել էր ոչ միայն մրցույթի, այլև իր սիրելի ծննդավայրի՝ Հադրութի ու Արցախի 44-օրյա պատերազմի մասին։

Վերան Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայել էր ՊԲ շարքերում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։