Սամվել Կարապետյանի համախմբման կոչին հաջորդելիք համախմբումը պայքարի ավելի մեծ լիցք է տալու, ուժ է տալու, նորոգելու է հաղթանակի հույսն ու հավատը (տեսանյութ)
Դա հենց այն է, ինչից սարսափում են Նիկոլ հայադավը և իր «Քեմալական պայմանագիր» ոհմակը (չարախումբը)
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը խորհրդարանական ընտրություններից հետո համախմբման կոչ է արել Հայաստանի ընդդիմադիր ուժերին, և, կարծում եմ, ոչ առանց հիմքի, հույս հայտնել, որ ընդդիմության մյուս ուժերը կաջակցեն իրեն, ինչի արդյունքում կձևավորվի համապատասխան կոալիցիա (չփոթել խորհրդարանական կոալիցիայի հետ)։
Կարապետյանը մի քանի խմբագիրներին այսօր տված հարցազրույցում հայտարարել է երկրի ընդդիմության կոնսոլիդացիա սկսելու անհրաժեշտության մասին։ Անհրաժեշտություն, որն այսօր գիտակցում ու կարևորում է հայաստանյան հասարակության ողջ ընդդիմադիր հատվածը: Եթե հակիրճ՝ «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավարն իր շուրթերով հայտնել է նրանց բոլորի ցանկությունն ու պահանջը: «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը հիմա մեր երկրի և ժողովրդի համար այս համախմբումը շատ կարևոր է համարել:
Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա ղեկավարած «Հայաստան» ընդդիմադիր դաշինքը կմերժեն վերոնշյալ առաջարկը… Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ Գագիկ Ծառուկյանը, նրա ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմերժեն Սամվել Կարապետյանի այս առաջարկը… Տողերիս հեղինակը դա չի պատկերացնում: Հետևաբար տվյալ դեպքում նույնիսկ ավելորդ է նշել, որ նրանց համաձայնությունը պայմանավորված չի լինելու հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնության այն անխուսափելի գնահատականով, որից որևէ մեկը՝ անձ թե կուսակցություն, չի խուսափելու «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկը մերժելու պարագայում:
Կարապետյանի խոսքով՝ ընտրություններից առաջ ընդդիմադիր կուսակցությունները սխալ են թույլ տվել՝ չհամագործակցելով, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք, հնարավոր է, ազնվորեն պայքարել են, գերագնահատել են իրենց հնարավորությունները։
«Մենք չկարողացանք շատ ընդդիմադիր ուժերի հետ պայմանավորվել, դրա համար հիմա այդ միավորումը չափազանց կարևոր է մեր երկրի և ժողովրդի համար»,- ասել է նա։
«Ուժեղ Հայաստան»-ի ղեկավարը հունիսի 7-ի ընտրություններն իրավացիորեն բնութագրել է որպես աշխարհի ամենախայտառակ, բարոյական առումով ամենաանբարոյական կազմակերպված ընտրություններ:
«Նրանք ամբողջությամբ տապալեցին նախընտրական պրոցեսները, տապալեցին ընտրության օրը կազմակերպված պրոցեսները, ամբողջությամբ տապալեցին հաշվարկը,-ասել է նա:- Բոլորս տեսանք, որ առաջին անգամ աշխարհում հաշվարկի ժամանակ կանգնեցրեցին հաշվարկի պրոցեսը, այն էլ մի քանի ժամով։ Դա լուրջ կասկածի տեղիք է տալիս, որ հաշվարկն արել են ամբողջությամբ իրենց օգտին»։
Կարապետյանի կարծիքով, մյուս ընդդիմադիր ուժերը կարձագանքեն իր կոչին, ինչն, ի վերջո, կհանգեցնի ընդդիմադիր կոալիցիայի ձևավորմանը:
«Ինձ թվում է՝ այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն և մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա»,– ասել է նա։
«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը նաև նախատեսել է ստեղծել համակարգող խորհուրդ և հասարակության հետ բաց քննարկել առկա խնդիրներն ուղիղ եթերում:
«Ճիշտ քննարկումներով, դիմելով մեր ժողովրդին, հասկանալով, որն է ճիշտը, գնանք այդ քայլերով, քանի որ մենք տեսնում ենք, որ մեր հասարակության մեջ հիմա տարբեր կարծիքներ կան»,– ընդգծել է Կարապետյանը։
Ինչպես հայտարարել է նա, շուտով իրենք բոլոր ընդդիմադիր ուժերով միասին հրավիրելու են հանրահավաք, որն ինքը ցանկանում է կոչել «Ուժեղ և վստահելի հանրահավաք», քանի որ միայն այդ դեպքում կկարողանան մեր ժողովրդի ռեալ աջակցությունը ստանալ այդ հանրահավաքին։
Մանդատները վերցնելու կամ չվերցնելու խնդրի առնչությամբ «Ուժեղ Հայաստանի» ղեկավարն ասել է.
«Մենք ուզում ենք բաց, թափանցիկ շփվենք ժողովրդի հետ, բացատրենք վերցնելու պլյուսներն էլ, մինուսներն էլ և հասկանանք՝ վերցնելո՞վ ենք մենք կարողանում շուտ հեռացնենք Փաշինյանին իր պաշտոնից, թե՞ չվերցնելով։
Մենք, որպես «Ուժեղ Հայաստան» դաշինք, պատրաստ ենք երկուսին էլ, բայց պետք է անենք առավելագույնս ճիշտ քայլեր, որպեսզի հետագայում չտանք հնարավորություն Փաշինյանին միանձնյա կառավարել, միանձնյա ընդունել Ալիևի բոլոր նարատիվները, միանձնյա ընդունել մեր երկրի համար շատ վտանգավոր Սահմանադրությունը։
Մենք ջրբաժանի առաջ ենք կանգնած՝ կունենա՞նք հաջորդ հնգամյակում Հայաստան, թե՞ կունենանք Ադրբեջանի մարզ՝ Ադրբեջանի մարզպետով, ինչը հիմա մենք ունենք։ Դրա համար մենք հրավիրում ենք համագործակցության բոլոր ընդդիմադիր ուժերին, և միասին պայքարենք այս ժամանակահատվածում և միասին տանենք հաղթանակ։
Ես վստահ եմ՝ հաղթանակը հեռու չէ, հաղթանակը մոտ է, դրա համար պետք է մենք անենք ճիշտ քայլեր»։
Նիկոլ հայադավը դեռ ձայների հաշվարկի ավարտից շատ առաջ հայտարարել է իր կուսակցության հաղթանակի մասին և հավելել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» (ՔՊ, կարդալ՝ «Քեմալական պայմանագիր») նոր կառավարություն կձևավորի: Ռոբերտ Քոչարյանն այդ հայտարարությունները որակել Է ԿԸՀ-ի վրա ճնշում գործադրելու և իշխանությունը յուրացնելու փորձ։ Նիկոլը, նիկոլենք ԿՀԸ-ի կողմից ձայների հաշվարկի ավարտից առաջ հաղթանակի մասին իրենց հայտարարությունը հետագայում փորձեցին բացատրել նրանով, թե ընտրատեղամասերից իրենց մարդկանց միջոցով արդեն ունեին ՔՊ-ի օգտին տրված քվեների մասին տեղեկատվությունը, մինչդեռ Նիկոլը հատուկ հայտարարությամբ հանդես գալու մասին ծանուցել էր ընտրությունների ավարտից դեռ բավական ժամանակ առաջ:
Արդյունքների հրապարակումից հետո նախկին նախագահը հայտնել է, որ իր քաղաքական դաշինքը վիճարկելու է ընտրությունների արդյունքները՝ վկայակոչելով բազմաթիվ խախտումներ, վարչական ռեսուրսի օգտագործում և ընդդիմության վրա ճնշում: Այս ֆոնին Նիկոլ հայադավի իշխանությունը Քոչարյանին արգելել է երկրից դուրս գալ, իսկ հետո հայտարարել նրա նկատմամբ հանրային քրեական վարույթ հարուցելու մասին:
Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների մի մասը հունիսի 14-ին համատեղ հայտարարություն է հրապարակել, որում հրաժարվել է ճանաչել քվեարկության արդյունքները: ՌԴ ԿԸՀ-ի ղեկավար Էլլա Պամֆիլովան հայտնել է, որ ռուս դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել: Ռուսաստանի արտգործնախարարությունն, իր հերթին, հայտարարել է ընտրարշավի և ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումների մասին:
Հունիսի 16-ին Հայաստանի իշխանության ուզուրպատոր, սահմանադրական կարգը տապալած և լեգիտիմությունից բացարձակապես զուրկ թուրքի լամուկ Նիկոլ հայադավն անօրինական է համարել խորհրդարանական նոր ընդդիմությանը, որն ընտրությունների արդյունքներով անցել է Ազգային ժողով:
Լինելով Օվերտոնի պատուհանի և քարոզչական ու քաղաքական տեխնոլոգիաների միջոցով իր զոմբիների շրջանում գրեթե սրբի համբավ ձեռք բերած, բայց իրականում Հայաստանի ամենամեծ կամ թիվ 1 կոռուպցիոները, Նիկոլ հայադավը նաև անդրադարձել է «քրեաօլիգարխիկ ռեժիմի» պաշտպանության համար արտաքին միջամտության դեպքերին՝ այն դեպքում, երբ անօրինական է հենց իր «Քեմալական պայմանագիր» ոհմակը, որին և իրեն Հայաստանի և հայության թշնամի արևմտյան ուժերի (ԵՄ-ի, Եվրոպայի խորհրդի, եվրոպական մի շարք երկրների ղեկավարների և ԱՄՆ-ի) կողմից ցուցաբերված պաշտպանության և աջակցության մասին, դե իհարկե, լռել է:
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութը՝ այստեղ

