Մենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական․ Զատուլին
Մենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական: Նման հայտարարություն է արել ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ռուսական ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը.
«Բայց քանի որ մենք դաշինքների մեջ ենք Հայաստանի հետ և ավանդաբար զարգացրել ենք կապեր, մենք կշարունակենք աշխատել նրա հետ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ այն ներկայումս ղեկավարում են մարդիկ, ովքեր իշխանության են մնացել անարդար, ոչ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում»,-ասել է նա։
«Մոսկվան պետք է որդեգրի սկզբունքային դիրքորոշում։ Եվ, իմ կարծիքով, այդ սկզբունքային դիրքորոշումը պետք է կայանա նրանում, որ մենք որևէ դեպքում չենք կարող անցկացված ընտրությունները համարել ժողովրդավարական և համընդհանուր ընդունված չափանիշներին համապատասխանող: Չենք կարող, որովհետև հավասար ընտրապայքարի պայմաններ չեն ապահովվել։ Ընդհակառակը, կիրառվել են ճնշումներ, որոնք շարունակվում և խորանում են նաև ընտրություններից հետո՝ ընդդիմադիր ուժերի և նրանց առաջնորդների նկատմամբ»,–ասել է Զատուլինը»,– ընդգծել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ռուսական ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

