Լիբանանից նահանջ չի լինի. Իսրայելի ֆինանսների նախարար
Լիբանանից նահանջ չի լինի ո՛չ ուրբաթ օրը, և ո՛չ էլ ուրբաթ օրվանից հետո: Այս մասին ասել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը:
«Լիբանանից նահանջ չի լինի՝ ոչ ուրբաթ օրը, և ոչ էլ ուրբաթ օրվանից հետո։ Մենք պահպանում ենք Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների լիարժեք ազատությունը Լիբանանում»,- ասել է Սմոտրիչը:
Սմոտրիչը նշել է, որ Իսրայելը չի լքի Լիբանանը, քանի դեռ «Հեզբոլլահը» զինաթափված չէ:

