Հայաստանում շուտով կհասունանա համաժողովրդական ընդվզում, այլ տարբերակ չկա, մնում է ժողովրդի ցասումը ճիշտ կառավարել (տեսանյութեր)

Ինչպես ավելի վաղ գրել ենք արդեն, մայիսի 22-ից արգելվել է Հայաստանից Ռուսաստան ծաղիկների, «Ջերմուկ»-ի և ալկոհոլային մի շարք խմիչքների ներկրումը: Հետո ՌԴ մուտքի առումով արգելված ապրանքների ցանկն ընդլայնվեց: Մայիսի 30-ից արգելվել է Հայաստանից ՌԴ պտուղ-բանջարեղենի, մասնավորապես, թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ կուլտուրաների և ելակի ներկրումը, այնուհետև նաև ծիրանի, կեռասի, բալի, նեկտարինի, դեղձի, խաղողի ներկրումը, ինչի հետևանքով ծանր վիճակում են հայտնվել թե՛ գյուղմթերք արտադրողները, թե՛ բեռնափոխադրողները։ Հունիսի 2-ից արգելվել է նաև կենդանի ձկան ու ձկնամթերքի ներկրումը Ռուսաստան: Բայց սա դեռ ամենը չէ…

Ինչպես գրել է «Հրապարակ» օրաթերթը, «Ֆուռերը դատարկ են գալիս Հայաստան․ ՌԴ-ում հրաժարվում են ապրանք վաճառել հայերին»:

«Վարորդներից մեկի խոսքով՝ եթե նախկինում Ռուսաստանից վերադառնալիս հայկական ֆուռերը բեռ էին վերցնում` դատարկ չէին գալիս եւ դա էլ էր իրենց որոշակի եկամուտ ապահովում, ապա այժմ ռուսական ընկերությունները հրաժարվում են իրենց արտադրանքը վաճառել հայկական կողմին եւ Ռուսաստանից Հայաստան եկող բեռներն էլ են զգալիորեն կրճատվել։ Արդյունքում հայկական ընկերությունները հայտնվել են երկկողմ ճնշման տակ․ դժվարացել է թե՛ արտահանումը Ռուսաստան, թե՛ ներմուծումը Ռուսաստանից, իսկ բեռնատարները հաճախ ստիպված են վերադառնալ դատարկ»։

Եթե այս վիճակը պահպանվի, ապա Հայաստանում շուտով մի շարք ապրանքների դեֆիցիտ կարող է առաջանալ: Կարծում ենք, բացի Նիկոլ հայադավի ոհմակի (չարախմբի) կողմից ռուսատյացության թույնով թունավորվածների, մնացած բոլորին հասկանալի է, որ Ռուսաստանի խնդիրը ոչ թե հայ գյուղատնտեսների, բեռնափոխադրողների, առևտրականների, ոչ թե հայ ժողովրդի հետ է, այլ Արևմուտքի առնվազն կամակատար կամ, ըստ գեներալ Արշակ Կարապետյանի բացահայտման, ԱՄՆ-ի գործակալ, ՌԴ-ի դեմ բացահայտ կերպով ու տակեվանց, ուղղակիորեն և անուղղակիորեն թշնամական քաղաքականություն վարող Նիկոլ հայադավի և իր ոհմակի: Ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի, «ՌԴ-ն սկսում է պլան Բ-ն ՀՀ իշխանափոխության հարցը Կրեմլի օրակարգում է» :

Միաժամանակ հայաստանյան հասարակության մեծ մասին, կարծում ենք, հասկանալի է, որ այն, ինչ կատարվում է հիմա, ինչպես ասում են, սոսկ ծաղիկներն են, խոսակցություններ կան, որ շուտով կարգելվի Ռուսաստանից տրանսֆերտների փոխանցումը Հայաստան, հետո հերթը կհասնի «խոփանչիներին» տուն ճանապարհելուն, իսկ եթե Հայաստանը շարունակեց իր արևմտյան քաղաքական ուղեգիծը, ապա մինչև ձմեռնամուտին կզրկվի ռուսական գազից կամ ստիպված կլինի այն գնել շուրջ քառապատիկ բարձրացված գնով:

Նիկոլ ընտրողներ, նիկոլազոմբիներ, սա՞ էիք ուզում… Թե՞ շարունակում եք հավատալ, որ ձեր պաշտած, ձեր կուռք Նիկոլը գազը բերելու է ձեր սիրելի Ադրբեջանից: Դեռ չե՞ք գիտակցում, որ թուրքի լամուկը խաբում է ձեզ, քանի որ Ադրբեջանն ինքն է գազ գնում Ռուսաստանից, և եթե նույնիսկ Հայաստանին գազ վաճառի, ապա որպեսզի ձմռանը ցրտից չսառեք ու չսատկեք, այդ գազը տալու է Հայաստանի կողմից իր բոլոր պահանջների կատարման պայմանով:

Հիշեցնե՞նք այդ պահանջների թեկուզ մի մասը՝ առնվազն 300 000 ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, Հայաստանի Սահմանադրությունից բացառւմ Անկախության հռչակագրին որևէ հղում, հիշատակում ու Սահմանադրության փոփոխություն ըստ ադրբեջանական հրահանգների, Հայաստանի պետական խորհրդանիշներից Արարատի պատկերի բացառում և այլն: Եվ այս բոլորը Հայաստանի վարչապետի պաշտոնը զավթած, իշխանության ուզուրպատոր, հանրորեն պետական դավաճանության մեջ մեղադրվող , Հայաստանի և հայության թիվ 1 ներքին թշնամի, թուրքի լամուկ Նիկոլ հայադավի հետ համաձայնությամբ: Չե՞ք հավատում, լսե՛ք Ալիևին:

Իսկ հետո, երբ Ալիևը, Բաքուն կհամարեն, որ Հայաստանին արդեն լիարժեք կերպով կզացրել-չոքացրել են, այն արդեն ամբողջովին իրենց բռի մեջ է ու փախնելու տեղ չունի, Արցախյան բոլոր պատերազմներում Ադրբեջանի կրած վնասի փոխհատուցում են պահանջելու, պահանջելու են նաև իրենց հանձնել այդ բոլոր պատերազմներում իրենց դեմ կռված հայ սպաներին:

Ալիևին արդեն լսեցիք, բայց իմացեք, որ Ալիևը չի սահմանափակվելու վերոնշյալ տեսանյութում հայտարարածով, մնացյալը նա ասում է այս հայախոս թուրքի շուրթերով: Դուք իրո՞ք սա և վերը շարադրվածն եք ուզում… Եթե այո, ապա համարեք, որ այսօրվանից իմ թշնամին եք, և ես եմ ձեր թշնամին, որն իրեն իրավունք է վերապահում պատեհ պահին ձեզ հետ վարվել այնպես, ինչպես թշնամու հետ են վարվում:

Լավ, մի պահ սոսկ պայմանականորեն ենթադրենք, թե Ադրբեջանը գազը տվեց, այժմ դեռ Ռուսաստանում գտնվող «խոպանչիները» գնալու են Ադրբեջանո՞ւմ աշխատելու և այնտեղից փող ուղարկելու Հայաստան… Հը՞, այստեղ ձեր ուղեղը կարծես թե «կոմպի» նման պետք է արդեն կախվի ու պատասխան արդեն չպետք է գտնեք:

Ես ձեզ խիստ եմ քննադատում, ձաղկում, որ սթափվեք, ու վստահ եմ, որ ձեզանից շատերը սթափվելու են եթե նույնիսկ ոչ այս պահին, ապա այն ժամանակ, երբ գազի գինը և էլեկտրաէներգիայի սակագինը կքառապատկվեն կամ կեռապատկվեն, երբ հաց հանապազօրյան, բոլոր մյուս սննդամթերքները, ինչպես նաև արդյունաբերական ապրանքները կգնենք բազմապատկված գներով, երբ ՌԴ-ից Հայաստան այլևս տրանսֆերտներ չեն փոխանցվի, երբ «խոպանչիները» ստիպված կլինեն տուն գալ: Եվ հենց այդ ժամանակ է, որ կհասունանա համաժողովրդական ընդվզումը, և նույնիսկ հունիսի 7-ին Նիկոլ ընտրածներդ փողոց դուրս կգաք: Մնում է ժողովրդի ցասումը ճիշտ կառավարել:

 

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութերն այստեղ՝

https://www.youtube.com/watch?v=jninxn8uPaQ

https://www.facebook.com/reel/1858722005377403

https://www.facebook.com/reel/1515271873582339