ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է ռուս գործընկերներին և քաղաքացիներին ազգային տոնի կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է ռուս գործընկերներին և քաղաքացիներին ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

«Մաղթում ենք ձեզ խաղաղություն, բարգավաճում և ամենայն բարիք»,- ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության X էջում հրապարակված հայտարարության մեջ։