Արեգնազ Մանուկյանի բնակարանում խուզարկություն է կատարվել պետական դավաճանnւթյան և լրտեunւթյան գործի շրջանակում
Այսօր վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ԲՀԿ ցուցակում ընդգրկված, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարանում խուզարկություն են կատարել լրտեսության, պետական դավաճանության վարույթի շրջանակում։
«Քրեական վարույթի շրջանակում կատարվել են քննչական գործողություններ պետական դավաճանության և լրտեսության վարույթի շրջանակում»,- հայտնել են քննչական կոմիտեից։
Նշենք, որ հենց այս վարույթի շրջանակում է կալանավորված «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանը։ ՔԿ-ն Անդրանիկ Թևանյանի մեղադրում է 622 հզր ԱՄՆ դոլարով ԱԺ-ից պետական գաղտնիք վաճառելու մեջ։

