Անիրատեսական եմ համարում ամբողջ ընտրության վրա ազդեցության այնպիսի գնահատական ԿԸՀ կողմից, որ չեղարկվի ամբողջ ընտրությունը
ՀՀ ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն «Եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա ԿԸՀ որոշում է ընդունում առանձին ընտրատեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները:»:
Եթե ԿԸՀ այդպիսի որոշում կայացնի, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո 7-րդ օրը:
Երկու հանգամանք`
- ԿԸՀ պիտի համարի (ԵԹԵ այդպես համարի), որ այս երկու տեղամասերի խախտումները կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա ու որ հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները ու նոր Առանձին որոշմամբ նշանակի վերաքվեարկություն:
2.Անիրատեսական եմ համարում ամբողջ ընտրության վրա ազդեցության այնպիսի գնահատական ԿԸՀ կողմից, որ չեղարկվի ամբողջ ընտրությունը:

