Քվեարկության արդյունքների չեղարկումը ապօրինի ու կամայական որոշում է, որի հիմքում ՔՊ-ի նեղ քաղաքական շահն է․ Թաթոյան

ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով: 35\61 և 10\51 տեղամասերի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու նպատակը հենց դա է: Այս ընթացքում ԲՀԿ-ի ղեկավարի նկատմամբ անօրինական ճնշումների նպատակն էլ հենց դա էր` ունենալ սահմանադրական պաշտոններում նշանակելու ու ազատելու համար անհրաժեշտ պատգամավորներ, սահմանադրական օրենքներ ընդունելու հնարավորություն: ՔՊ-ի համատարած ապօրինությունների, մարդկանց վախեցնելու ու սպառնալու վրա աչքփակոցի է, կոծկում են ամեն ինչ:

Նշված տեղամասերի քվեարկության արդյունքների չեղարկումը ապօրինի ու կամայական որոշում է, որի հիմքում ՔՊ-ի նեղ քաղաքական շահն է:

Այնքան անօրինականությունների շուրջ պտտվեցին, որ ձևը գտան:

 

Արման Թաթոյան