ԵԱՏՄ երկրներ ռուսական գյուղարդյունաբերական արտահանումն աճել է 28%-ով

2026 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների շուկաներ արտահանել է շուրջ 3,6 մլն տոննա գյուղարդյունաբերական համալիրի (ԱՊԿ) արտադրանք՝ ավելի քան 2,3 մլրդ ԱՄՆ դոլար արժեքով։

Մեկ տարի առաջ՝ առաջին երեք ամիսների ընթացքում, արտահանման ծավալը կազմել էր մոտ 2,8 մլն տոննա՝ շուրջ 1,9 մլրդ դոլար արժեքով։ Այսպիսով, մատակարարումների ծավալը բնական արտահայտությամբ աճել է 28%-ով, իսկ արժեքային արտահայտությամբ՝ 22%-ով։

Երկրների կտրվածքով արտահանումը բաշխվել է հետևյալ կերպ․

Ղազախստան – ավելի քան 2,3 մլն տոննա
Բելառուս – շուրջ 890 հազար տոննա
Ղրղզստան – ավելի քան 220 հազար տոննա
Հայաստան – ավելի քան 90 հազար տոննա

ԵԱՏՄ երկրներ արտահանման աճի հիմնական շարժիչ ուժը եղել են հացահատիկային մշակաբույսերի, ինչպես նաև կաթնամթերքի, մսամթերքի և գյուղարդյունաբերական համալիրի այլ ապրանքների մատակարարումները։

Մասնավորապես, եգիպտացորենի արտահանումն աճել է 18,6 անգամ՝ 6,4 հազար տոննայից հասնելով 119 հազար տոննայի, իսկ ցորենի արտահանումը՝ 3,2 անգամ՝ 260 հազարից մինչև 820 հազար տոննա։ Աճել են նաև գարու (40%-ով), վարսակի (25 անգամ), հնդկացորենի (11 անգամ) և աշորայի (1,7 անգամ) մատակարարումները։

Կաթնամթերքի արտահանման աճը հիմնականում պայմանավորված է կաթի և սերուցքի մատակարարումների ավելացմամբ, իսկ մսամթերքի դեպքում՝ խոզի մսի և սննդային ենթամթերքների արտահանմամբ։