Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո զինադադարը հայտարարել է անիմաստ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից իրականացված «անօրինական և հանցավոր հարվածները»՝ հայտարարելով, որ դրանք գործնականում անիմաստ են դարձրել հրադադարը։
«Վերջին ժամերին Միացյալ Նահանգների կողմից իրականացված անօրինական և հանցավոր հարձակումները ոչ միայն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այլև խաթարում են պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը՝ անիմաստ դարձնելով 2026 թվականի ապրիլի 8-ի հրադադարը», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
ԱԳՆ-ից հայտնել են, որ իրանական կողմն աշխատելու է «Իրանի դեմ ագրեսիվ հարձակումների աղբյուրները և պատճառները չեզոքացնելու ուղղությամբ»
Պաշտոնական Թեհրանը կոչ է արել ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններին դատապարտել, ՄԱԿ-ի կանոնադրության խախտումները՝ նախազգուշացնելով, որ «ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հանդեպ լռությունն ու անգործությունը աշխարհը կբերի ավելի մեծ անկայունության և քաոսի»։

