ԱՄՆ-ը դիտարկում է Կուբայի նախագահին առևանգելու հնարավորությունը. Պենտագոնի ղեկավար
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը խոստովանել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելին առևանգելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ վերջնական որոշումը կախված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բոլոր տարբերակները սեղանին են»,- պատասխանել է Հեգսեթը լրագրողների համապատասխան հարցին։
Նախարարը հավելել է, որ հնարավոր գործողությունների մասին որոշումը կայացնում է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնը վերջին ամիսներին ուժեղացրել է քաղաքական և տնտեսական ճնշումը Կուբայի վրա։ Մասնավորապես, հունվարին նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը թույլ է տալիս մաքսատուրքեր սահմանել այն երկրներից ներմուծվող ապրանքների վրա, որոնք նավթ են մատակարարում Ազատության կղզի, ինչպես նաև հայտարարեց արտակարգ դրություն՝ կապված Հավանայից իբր բխող ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքի հետ։ Այս միջոցառումը սրեց վառելիքի դեֆիցիտը կղզում, ազդեց էլեկտրաէներգիայի արտադրության, տրանսպորտի, սննդամթերքի արտադրության, առողջապահության և կրթության վրա։

