Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի է մոտենում Եվրոպային․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին։

Շնորհավորանքը տարածվել է անգլերեն և հայերեն տարբերակով․ 

«2018 թվականին Ձեր գլխավորած «Թավշյա հեղափոխության» ոգին կենդանի է և ուժեղ։ 

Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի է մոտենում Եվրոպային։ 

Մենք Հայաստանի կողքին ենք»։