Ադրբեջանը «քարտեզագրել է» ՀՀ ընտրատեղամասերը. թյուրքագետի ահազանգը
«Ադրբեջանում պատրաստել են Հայաստանի Հանրապետության ընտրատեղամասերի քարտեզը, բայց ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես արհեստածին «Արևմտյան Ադրբեջանի» ծավալապաշտական ծրագրի մաս»,-գրում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Նա շարունակում է. «Իսկ ինքնիշխան Հայաստանը ղեկավոր խմբավորումը, փոխանակ դիմադրի Ալիևին ու մեզ պաշտպանի թշնամուց, առավոտից նորից բռնում է ազգային ուժերին:
Հունիսի 7-ին այս իրավիճակը փոխելու բացառիկ հնարավորություն կա:
Ընդամենը պետք է գնալ ընտրության:
Գնա ընտրատեղամաս, որ մյուս ընտրություններին էս քարտեզով չլինենք»։

